Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Գրոհայինները գլխատել են բրիտանացի Դևիդ Հեյնսին

Գրոհայինները գլխատել են բրիտանացի Դևիդ Հեյնսին
14.09.2014 | 11:45

«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները մահապատժի են ենթարկել Մեր Բրիտանիայի քաղաքացի Դևիդ Հեյնսին, ով գերության մեջ էր գտնվում ծայրահեղականների մոտ: Agence France-Presse-ի տվյալներով՝ բրիտանացին գլխատվել է: Իսլամիստական խմբավորման ներկայացուցիչները համացանցում տեղադրել են Հեյնսի սպանության տեսագրությունը: Երկուրոպեանոց տեսանյութը վերնագրված է ՝ «ՈՒղերձ Ամերիկայի դաշնակցին»: Նրանք մեղադրել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին «ԱՄՆ-ին մերձենալու համար»՝ այն բանից հետո, երբ Քեմերոնը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան կարող է միանալ Իրաքում խմբավորման դիրքերին ուղղվելիք ամերիկյան ավիահարվածներին:

Դիտվել է՝ 4973

Մեկնաբանություններ